ԵՊՀ-ում հրդեհի բռնկման հետևանքով տուժած ոստիկանը տեղափոխվել է «Հերացի» համալսարանական հիվանդանոց

ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը գրում է․ «ԵՊՀ հրդեհի բռնկման հետևանքով «Հերացի» համալսարանական հիվանդանոց է բերվել մեկ տուժած (ոստիկան):

Վիճակը մասնագետները գնահատում բավարար:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»։

Պայթյուն է տեղի ունեցել ԵՊՀ-ի քիմիական ֆակուլտետի մասնաշենքի նկուղում, որտեղ բանվորներ են աշխատելիս եղել: Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նախնական տվյալներով` երեք տուժած հոսպիտալացվել է: Ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն ու հետազոտություններ:

Պայթյունի հետևանքով նախնական տվյալներով կա մահվան դեպք:

Տուժածների առողջական վիճակի վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Դեպքի վայր են ժամանել ՆԳՆ փրկարար ծառայության 3-4 մեքենա, ինչպես նաև Շտապօգնության մեքենաներ:

Մասնաշենքի բոլոր ուսանողներին տուն են ուղարկել: