Արմեն Աշոտյանը կշարունակի մնալ կալանավորված

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կշարունակի մնալ կալանավորված։ Այս մասին հայտնում է Աշոտյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Վերաքննիչի դատավոր Սերգեյ Մարաբյանի որոշմամբ՝ Արմեն Աշոտյանի պաշտպանների բողոքը մերժվել է և նրա նկատմամբ կիրառված կալանքը թողնվել է անփոփոխ։

Որոշումը դեռ չենք ստացել»,- գրել է փաստաբանը։