Ի՞նչ ես եկել քաղաքական մեյմունություն անում

Սա լրիվ «Մանուշակ» մսուր-մանկապարտեզ է…

ԱԺ-ում ՀՀ կառավարիչ Փաշինյանը ոչ ավելի, ոչ պակաս հայտարարում է, որ «ՀԱՊԿ նիստին մասնակցելով՝ կստացվի կասկածի տակ ենք դնում Հայաստանի տարածքային ամբողջականությունը»։

Նիկոլ, դու վաղուց ես ՀՀ տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դրել, երբ հայտարարեցիր, որ․

  1. Հայաստանը կադաստրի վկայական չունի։
  2. Սև լճի 30 տոկոսի համար հո՞ կռիվ չեմ սկսելու։

Ինչպես նաև, երբ Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ տարածքը կամավոր հանձնեցիր Ադրբեջանին ու հայկական գյուղերն անվանեցիր ադրբեջանական «էյվազլի-մեյվազլի» անուններով։

Հիմա ի՞նչ ես եկել քաղաքական մեյմունություն անում։

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից