Խայտառակությունը ոչ թե «քարե սրտով», այլ՝ «ջրիկ ուղեղով» ղեկավար ունենալն է

Խայտառակությունը ոչ թե «քարե սրտով», այլ՝ «ջրիկ ուղեղով» ղեկավար ունենալն է։

Չէ, սա մսուր-մանկապայտեզ չէ, սա լրիվ գժանոց է։

Աժ-ում կապիտուլյանտն ասում է որ «մեր աշխարհագրական դիրքը ճշգրիտ կրկնում է Շվեյցարիայի և Ավստրիայի աշխարհագրական դիրքը»։

Ջոկու՞մ եք…ցնդելու բան։

Մեկը չկա՞ ասի, տո խելոք, Ավստրիայի հարեւանը Գերմանիայի ու Սլովակիայի նման քաղաքակիրթ երկրներն են, Շվեյցարիան սահմանակից է Իտալիային, Ֆրանսիային ու նույն Գերմանիային, իսկ Հայաստանի հարեւանները ՝ Թուրքիան ու Ադրբեջանն են։

Ոչ Ավստրիայի ու ոչ էլ Շվեյցարիայի հարեւանները ցեղասպանության սպառնալիք չեն, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան նույնիսկ քո 2020-ի բնութագրմամբ «եկել են ավարտին հասցնելու հայերի ցեղասպանությունը»։

Այսքան ջրիկ ու մակերեսային չի կարելի լինել։

Ինչպես մեծ ֆրանսիացին կասեր՝ «քարե սրտից ավելի վատ է ջրիկ ուղեղը»։

 

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից