Շոլցը հայտարարել է, որ պատրաստ է խոսել Պուտինի հետ

Գերմանիայի կանցլերը կարծում է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունների համար անհրաժեշտ է, որպեսզի ռուսական կողմը դուրս բերի իր զորքերը․

«Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունների համար անհրաժեշտ է, որ Ռուսաստանը վճռական քայլ անի՝ զորքերը դուրս բերի։ Սա այն է, ինչին Վլադիմիր Պուտինը, ակնհայտորեն, դեռ պատրաստ չէ», – հայտարարել է Գերմանիայի կառավարության ղեկավարը՝ պատասխանելով Heilbronner Stimme-ի խմբագրության հարցերին։

Շոլցն անհրաժեշտ է համարում և մտադիր է շարունակել երկխոսությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։