Փարիզի քաղաքապետը միացել է Ադրբեջանում պահվող 55 հայ քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջին

Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոնի հետ պահանջել ենք ազատ արձակել Ադրբեջանում պահվող 55 հայ քաղբանտարկյալներին. X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանը։

Կոնֆերանսին մասնակցել է նաև Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն։