Էրդողանը Գազայի հարցով հեռախոսազրույց կունենա Պուտինի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի օրվանից կվերսկսի հեռախոսային զրույցները համաշխարհային առաջնորդների հետ Գազայի հարցով, և հնարավոր է բանակցություններ ունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Թուրքիայի ղեկավարի վարչակազմի աղբյուրը։

Թուրքիայի և Ռուսաստանի ղեկավարների միջև հեռախոսազրույցի հավանականության մասին հարցին, աղբյուրը նշել է, որ չի բացառվում։

«Հավանական է, որ պարոն նախագահը Ռուսաստանի ղեկավարի (Վլադիմիր Պուտինի) հետ քննարկի տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև ներկա երկկողմ օրակարգը՝ հաշվի առնելով երկրների ակտիվ համագործակցությունը բազմաթիվ ոլորտներում»,-ընդգծել է աղբյուրը։