Գազայի հատվածում 22 հիվանդանոց դադարեցրել է աշխատանքը

Իսրայելի հարվածների հետևանքով առնվազն 22 հիվանդանոց դադարեցրել է աշխատանքը Գազայի հատվածում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է անկլավի կառավարության մամուլի ծառայությունը։

«Օկուպացիոն (իսրայելական) բանակը հարվածներ է հասցնում հիվանդանոցներին և սպառնում բժշկական խմբերին, իսրայելական ագրեսիայի հետևանքով շարքից դուրս են եկել 22 հիվանդանոցներ և 49 բժշկական կենտրոններ», – ասվում է հաղորդագրության մեջ, որը հրապարակել Է Գազայի հատվածի կառավարության մամուլի ծառայությունը։

Նշվում է նաև, որ Իսրայելի բանակը գնդակոծել է շտապօգնության 53 մեքենա:

Ընդհանուր առմամբ Գազայի հատվածում, ինչպես ավելի վաղ հայտարարել էր Պաղեստինյան Կարմիր մահիկի ընկերության ներկայացուցիչ Նիբալ Ֆարսախը, գտնվում է 35 հիվանդանոց: