ՌԴ-ն ավելի քան 50 հազար ռուսական դասագիրք է ուղարկել Հայաստանի դպրոցներ

Ռուսաստանի մարդասիրական առաքելությունը Հայաստանի դպրոցներին ավելի քան 53 հազար գիրք է նվիրել։ Տեղեկանում են Երևանում Ռուսական տան մամուլի ծառայությունից․

«ՌԴ ԱԺ նախագահ Վ.Ի. Մատվիենկոյի հանձնարարականով՝ հայկական դպրոցների համար ռուսերեն ուսուցմամբ ուսումնական գրականության խոշոր խմբաքանակ է գնվել և ուղարկվել Հայաստան։ Նոր ժամանակակից դասագրքեր և ուսումնական ձեռնարկներ, այդ թվում՝ ռուսաց լեզվի, գրականության, մաթեմատիկայի, հանրահաշվի, երկրաչափության, քիմիայի, ֆիզիկայի, աշխարհագրության, կենսաբանության, պատմության, շրջակա աշխարհի վերաբերյալ, արդեն երկուշաբթի կառաքվեն դպրոցներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։