Ամեն օր 6 գործող հենակետից պարեկություն ենք իրականացնում հայ-ադրբեջանական սահմանին․ ԵՄ առաքելություն

Ամեն օր վեց գործող հենակետերից պարեկություն ենք իրականացնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հատվածում ու շփման գծում։ Այս մասին «Թվիթերում» հայտնում է Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ պարեկային այցերը նպատակ ունեն տեղում գնահատելու անվտանգության զարգացումները, իսկ այցերից ստացված հաշվետվությունները փոխանցվում են Եվրամիությանը՝ նորմալացման գործընթացին աջակցելու համար։