Հայաստանը հրաժարվում է հաղորդակցության ուղի տալուց, այդ պատճառով երկաթուղին կառուցվելու է Արաքսի հարավային ափով. Ալիև

«Դուք նշեցիք մեր երկկողմ հարաբերությունների պատմության կարևոր իրադարձությունը, այն է՝ Աղբենդի շրջանում Արաքս գետի վրայով կամուրջների կառուցման սկիզբը»,- Տաշքենդում տեղի ունեցած հանդիպմանը Իրանի նախագահ Սեյեդ Իբրահիմ Ռաիսիին ասել է Իլհամ Ալիևը:

Ալիևը հայտարարել է, որ Արցախյան վերջին պատերազմից հետո երեք տարի շարունակ Հայաստանը հրաժարվում  է Ադրբեջանի հիմնական հատվածից Նախիջևան հաղորդակցության ապահովումից։

«Դա իրենց ընտրությունն է, կարծում եմ՝ նրանք մեծ սխալ թույլ տվեցին։ Ես շատ ուրախ եմ, որ Իրանի և Ադրբեջանի ներկայացուցիչների համատեղ աշխատանքի արդյունքում մենք պայմանավորվեցինք Արաքս գետի հարավային ափով երկաթուղու և մայրուղու շուրջ։ Վստահ եմ, որ այս նախագիծը կարճ ժամանակում կիրականացվի և կդառնա Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի ևս մեկ ուղղություն»,-հայտարարել է Ալիևը՝ հավելելով որ երկու երկաթուղային գիծ կլինի Իրանի և Ադրբեջանի միջև։