ՀԱՄԱՍ-ը կորցրել է վերահսկողությունը Գազայի հյուսիսում․ ՑԱԽԱԼ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը կորցրել է վերահսկողությունը Գազայի հատվածի հյուսիսում, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) խոսնակ, բրիգադային գեներալ Դանիել Հագարին։

«Այսօր մենք տեսանք, որ շուրջ 50 հազար Գազայի բնակիչներ շարժվել են գոտու հյուսիսից դեպի հարավ։ Նրանք լքում են (անկլավի հյուսիս՝ խմբ․ ծանուցում), քանի որ հասկանում են, որ ՀԱՄԱՍ-ը կորցրել է վերահսկողությունը Գազայի հյուսիսում, իսկ հարավում կա ավելի ապահով տարածք, որտեղ մատակարարվում են դեղորայք, սնունդ և ջուր»,- ասել է նա, հայտնում է РИА Новости-ն։