Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները պետք է արձագանքեն․ ՄԻՊ-ը՝ Վագիֆ Խաչատրյանի վճռի մասին

Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանը Բաքվում դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ չպահպանելով մարդու իրավունքներին առնչվող միջազգային իրավական չափանիշներն ու երաշխիքները։ Այս մասին «X» իր միկրոբլոգում գրել է ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը։

«Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները պետք է անհապաղ արձագանքեն»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ այսօր Բաքվի ռազմական դատարանը՝ Զեյնալ Աղաևի նախագահությամբ, հրապարակեց շինծու գործով դատավճիռը, համաձայն որի՝ Վագիֆ Խաչատրյանին դատապարտել են ազատազրկման՝ 15 տարի ժամկետով, որից 5 տարին՝ բանտում, իսկ մնացածը՝ խիստ ռեժիմի գաղութում։