«Մենք արդեն 3 անգամ կորցրել էինք մեր տունը». մարդկային կյանքեր՝ կոնկրետ անուններով

ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը «X»-ի իր միկրոբլոգում կիսվել է ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի կողմից հրապարակված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց պատմություններով։ Կիսվելով 11-ամյա Գոռի պատմությամբ՝ Անի Բադալյանը նշել է՝ «Մարդկային կյանքեր՝ կոնկրետ անուններով»:

«Ես, իսկապես, կարոտում եմ այնտեղի իմ դպրոցը, իմ ընկերներին, երաժշտական դպրոցն ու ուսուցիչներին», – ասում է 11-ամյա Գոռը, որն այժմ Հայաստանում է: Նա իր կլառնետով էր՝ միակ հուշանվերը։

«Մենք արդեն 3 անգամ կորցրել էինք մեր տունը», – ասում է Գոռի մայրը՝ Շուշանիկը։