Լիբանանում ՄԱԿ խաղաղապահ ուժերն անհանգստացած են խաղաղ բնակիչների շրջանում զոհերի թվի աճով

Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր խաղաղապահ ուժերի հրամանատարությունն անհանգստացած է հակամարտող կողմերի փոխադարձ հարվածների հետևանքով խաղաղ բնակչության շրջանում զոհերի թվի աճով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին Թելեգրամ ալիքում հայտնել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր խաղաղապահ ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Անդրեա Տենենտին։

«Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա», – ասել է նա՝ հավելելով, որ «Կապույտ սաղավարտներ»-ը կոչ են անում բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել կրակը և գործողությունները, որոնք վտանգում են խաղաղ բնակչության անվտանգությունը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։