Հինգ ադրբեջանցի բռնազավթված Շուշիում ողջ-ողջ այրվել է մեքենայում

Հինգ ադրբեջանցի զոհվել է Լեռնային Ղարաբաղում, ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով, տեղեկացրել են տեղի ԶԼՄ-ները։

Վթարը տեղի է ունեցել բռնազավթված Շուշիի մոտ, Քարին տակ գյուղում։ Նշվել է, որ վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, ինչի պատճառով Nissan Navarra մեքենան դուրս է եկել ճանապարհից և շրջվել, ինչից հետո այրվել է։ Հինգ ուղևորները ողջ-ողջ այրվել են, վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Մեքենայում գտնվողները ճանապարհաշինական ընկերությունների աշխատակիցներ էին։