Թուրքիայում բողոքի ակցիայի ժամանակ ցուցարարները փորձել են ներխուժել Ինջիլիք ռազմաբազա

Թուրքիայի Ադանա նահանգում  տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ հաջակցություն Պաղեստինի։ Ակցիայի ժամանակ ցուցարարները փորձել են ներխուժել Ինջիրլիքի ռազմաբազա, որտեղ տեղակայված է ամերիկյան զորակազմ։ Թուրքիայի անվտանգության մարմինները ցուցարարների դեմ կիրառել են ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ։ Հայտնում է Ermenihaber.am-ը։

Բողոքի ակցիա է իրականացվել նաև Թուրքիայի Մալաթիա նահանգում, որտեղ գտնվում է Թուրքիայի ու ԱՄՆ-ի կողմից համատեղ օգտագործվող Քյուրեջիք օդային ռազմաբազան։ Տեղի անվտանգության աշխատակիցները նույնպես կանխարգելիչ միջոցներ են ձեռնարկել։

Նշյալ բողոքի ակցիաների ընթացքում տուժածներ չկան։

Թուրքիայի արտգործնախարարությունը ավելի վաղ հայտնել էր, որ Իսրայելի կողմից Գազայում իրականացվող ռազմական գործողության առնչությամբ խորհրդակցություններ անցկացնելու համար հետ է կանչում Իսրայելից իր դեսպանին։