Իրանն ու Քաթարը քննարկել են Գազայում ժամանակավոր հրադադարի հաստատման նախաձեռնությունները

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլաիանը և Քաթարի իր գործընկեր Մուհամեդ բեն Աբդուլռահման բին Ջասիմ Ալ Թանին հեռախոսազրույցում ընդգծել են սիոնիստական ​​ռազմական հանցագործությունների անհապաղ դադարեցման և Գազայի հատված շարունակական մարդասիրական օգնություն ուղարկելու անհրաժեշտությունը։ Այս մասին տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Գազայի հատվածի վերջին իրադարձությունները։

Իրանի և Քաթարի ԱԳ նախարարները դիտարկել են ժամանակավոր հրադադարի կամ պատերազմի  ընդլայնման մասին որոշ նախաձեռնություններ։