Հայաստանը Կորեայում և Լյուքսեմբուրգում դիվանագիտական ներկայացուցչություններ կբացի. Միրզոյան

Վերջերս Կորեայի Հանրապետությունը մեզ պաշտոնական նոտայով տեղեկացրել է, որ մտադիր է հաջորդ տարվա առաջին կիսամյակում ռեզիդենտ դեսպանություն հիմնել Երեւանում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3-ին, ԱԺ-ում 2024-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Անշուշտ, մենք էլ ցանկություն ունենք Սեուլում բացել ռեզիդենդ դիվանագիտական ներկայացուցչություն: Կարծում ենք՝ մեծ ներուժ կա Հայաստան-Կորեա հարաբերություններում եւ երկու մայրաքաղաքներում դեսպանությունների բացումը կնպաստի, որ այդ ներուժն ավելի լավ իրացվի: Սա բյուջեում արտցոլված չէ, ես ավելի շատ ուղենիշային ասացի:

Լյուքսեմբուրգում ենք բացում դիվանագիտական ներկայացուցություն: Մենք վաղուց հրաշալի հարաբերություններ ունենք Լյուքսեմբուրգի հետ եւ ժամանակն է, որ այնտեղ առնվազն գրասենյակ ունենանք»,-ասաց նա: