Բլինքենն Իսրայել է ժամանել

ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենը այցով ժամանել է Իսրայել, հայտնում է The Times of Israel-ն։

«Ուրբաթ առավոտյան ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինքենը ժամանել է Թել Ավիվ, որտեղ նա մտադիր է ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ պաշտպանելու Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմի ժամանակ թակարդում հայտնված պաղեստինցի խաղաղ բնակիչներին», – հայտնում է գործակալությունը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բլինքենը նոյեմբերի 2-10-ը մեկնելու է արտասահմանյան շրջագայության, որի ընթացքում ակնկալում է այցելել Իսրայել, Հորդանան, Ճապոնիա, Հարավային Կորեա և Հնդկաստան։ Նշվել է, որ Բլինքենի շրջագայության առաջին կանգառը կլինի Թել Ավիվը, որտեղ պետքարտուղարը մտադիր է «հայտարարել ԱՄՆ-ի աջակցությունը Իսրայելի՝ միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան, ահաբեկչությունից պաշտպանվելու իրավունքին»։ Բացի այդ, Բլինքենն ակնկալում է իսրայելցի պաշտոնյաների հետ քննարկել ՀԱՄԱՍ շարժման կողմից պատանդներին ազատելու միջոցները, ինչպես նաև, թե ինչպես կարող են կողմերը կանխել պաղեստինա-իսրայելական հակամարտությունը: