Արցախցուն իր տունն ու դուռն է պետք, իր հողն ու ջուրը․..

Արցախցուն իր տունն ու դուռն է պետք, իր հողն ու ջուրը․.., ինչպես զինվորին սնիկերս պետք չէր, իր փոխարեն երկու ժամ կանգնող էր պետք, որ ինքը մի փոքր կարողանար աչք կպցնել…

Շնորհակալություն բոլորից, մեծ շնորհակալություն, ովքեր քուն ու դադար կորցնելով, գիշեր-ցերեկ աջակցում են մեր հայրենակիցներին, բայց հավատացեք իրենց սեփական տունն է պետք, հետ գնալ է պետք, մեզ էլ մեր հաղթանակն ու արժանապատվությունն է պետք…

Մեզ բոլորիս, մեր Հայրենիքն է պետք։

Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից