Անհետ կորած զինվորների ընտանիքները 300 000 դրամ աջակցությունը կստանան նաև նոյեմբերին և դեկտեմբերին

ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել անհետ կորած զինծառայողների ընտանիքներին ամենամսյա դրամական վճարի տրամադրումը երկարաձգել ևս երկու ամսով՝ նոյեմբեր-դեկտեմբերին:

Որոշման նախագծի ընդունման դեպքում շահառու հանդիսացող թվով 54 անհայտ կորած զինծառայողի ընտանիքի աջակցության տրամադրման ֆինանսական հաշվարկը 2023 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների համար կազմում է 32.400.000 ՀՀ դրամ: