Վլադիմիր Պուտինը հատուկ ներկայացուցչի միջոցով ուղերձ է փոխանցել Իրանի նախագահին

Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը Վլադիմիր Պուտինի ուղերձը փոխանցել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին:

Այս մասին հայտնում է իրանական Fars գործակալությունը։

Նոյեմբերի 1-ին  Թեհրան ժամանած ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչը հանդիպում է ունեցել ԻԻՀ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ, որի ընթացքում ՎլադիմիրՊուտինի ուղերձը փոխանցել է Իրանի նախագահին:

Նշվում է, որ Լավրենտևը և Ահմադիանը քննարկել են Մերձավոր Արևելքի տարածաշրջանում վերջին փոփոխությունները, Գազայի հատվածում տիրող իրավիճակը և այդ հարցի շուրջ Թեհրանի և Մոսկվայի համագործակցությունը: