Սա այլևս այլ երկիր է և նույնիսկ այլ ժողովուրդ

Մի պահ, որ մտածում ես թե ինչ անտարբերության ժամանակաշրջան է մտել մեր հասարակությունը, իրոք դառնում է վախենալու:

Արցախի հանձման հետ համակերպված ժողովուրդը նույնիսկ ձևի համար մի 10 հոգանոց պիկետ էլ չարեց Արցախի նախկին նախագահներին ազատ արձակելու պահանջով: «Ավրորա» մրցանակաբաշխության մասնակից հայտնի պերսոնաժները հօդս ցնդեցին, կորան, տպավորություն է, որ նման բան չկա, չի էլ եղել: Բայց ինչքան կենաց խմված կլինի այս 30 տարում հիմա Բաքվում բանտարկված ղեկավարների համար, պատկերացնո՞ւմ եք:

Զարմանալի բան է՝ 30 տարի շարունակ ապրել մի երկրում հիմա ապրել այլ երկրում, սա այլևս այլ երկիր է և նույնիսկ այլ ժողովուրդ: Լավ կամ վատ գնահատելը արդեն կարևոր չէ, կարևորը այն է, որ հիմա այլ է ամենը դարձել, և դա փաստ է, չտեսնել ու անտեսել, սա ինքնախաբեություն է:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից