Պաղեստինի տարածքները չափազանց երկար ժամանակ գտնվում էին անօրինական օկուպացիայի տակ. Չինաստանի ԱԳՆ

Չինաստանը կշարունակի անդադար ջանքեր գործադրել պաղեստինյան հարցի համապարփակ, արդար և տևական լուծմանը որքան հնարավոր է շուտ հասնելու համար։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը, փոխանցում է Xinhua-ն։

«Շատ երկար ժամանակ պաղեստինյան տարածքները գտնվում են անօրինական օկուպացիայի տակ։ Շատ երկար ժամանակ անտեսվել է Պաղեստինի ժողովրդի անկախ պետություն ունենալու իրավունքը: Շատ երկար ժամանակ նրա հիմնական իրավունքները որևէ հիմնարար երաշխիք չեն ստացել»,- ասել է Վենբինը` հավելելով, որ սա է պաղեստինա-իսրայելական հակամարտության հաջորդ փուլի հիմնական պատճառը, և որ նման պատմական անարդարությունը չպետք է շարունակվի:

«Աշխարհի բոլոր երկրներն ունեն ինքնապաշտպանության իրավունք։ Սակայն այդ իրավունքը պետք է իրականացվի միջազգային իրավունքին համապատասխանության հիման վրա»,- ասաց նա։

«Պաղեստինցիների կյանքը պետք է պաշտպանված լինի այնպես, ինչպես ցանկացած այլ երկրում մարդկանց կյանքը», – ասաց Վան Վենբինը:

Պաղեստինյան հիմնախնդրի լուծման հիմնարար ուղին «երկու պետություն՝ երկու ժողովուրդների համար» սկզբունքի իրականացումն է և՛ Պաղեստինի, և՛ Իսրայելի միջև խաղաղ գոյակցության ձեռքբերումը, ընդգծել է դիվանագետը։