Գազայի «Ջեբալիա» փախստականների ճամբարին հասցված հարվածի հետևանքով ավելի քան 100 մարդ Է զոհվել

Ավելի քան 100 մարդ Է զոհվել Գազայի հյուսիսային մասում գտնվող «Ջեբալիա» փախստականների ճամբարին Իսրայելի պաշտպանության բանակի հարվածից, գրում է «Eadaily.com»-ը՝ հղում անելով Al Jazeera հեռուստաալիքին։

Նշվում է, որ նրանց մեծ մասը կանայք և երեխաներ են:

Ավելի վաղ Գազայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ փախստականների ճամբարին հասցված ավիահարվածների հետևանքով զոհվել և վիրավորվել է առնվազն 400 մարդ:

Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) ներկայացուցիչ Ռիչարդ Հեխտը հաստատել է, որ Թել Ավիվը հարվածել է «Ջեբալիա» փախստականների ճամբարին, ինչը մեծ թվով մարդկանց մահվան պատճառ է դարձել։ Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Սա պատերազմի ողբերգությունն է»,- ասել է Հեխտը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե հարձակման զոհ են դարձել քաղաքացիական անձինք: