ՔԿՀ-ում պահվող Տաթևիկ Վիրաբյանը կրկին ուշագնաց է եղել

Անազատության մեջ պահվող Տաթևիկ Վիրաբյանը (Տաթև Արցախ) երեկ կրկին ուշագնաց է եղել: Այս մասին ահազանգում է նրա փաստաբան Արսեն Բաբայանը։

«Բժիշկները հսկում են: Այս պահին վիճակը կայուն է»,-մանրամասնում է փաստաբանը։

Առաջին անգամ նա ուշագնաց էր եղել հոկտեբերի 15-ին՝ Աբովյան ՔԿՀ խցում։

Հիշեցնենքոր հոկտեմբերի 19-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը մերժել է Տաթևիկ Վիրաբյանի կալանավորման դեմ պաշտպանների ներկայացրած բողոքը։

Տաթևիկ Վիրաբյանը բերման է ենթարկվել սեպտեմբերի 19-ին Երևանի կենտրոնում հանուն Արցախի պաշտպանության տեղի ունեցած հավաքի ժամանակ։ Ոստիկանությունից հիմնավորում ենոր նա չի ենթարկվել ոստիկանների պահանջինմասնակցել է զանգվածային անկարգություններինսոցցացանցերում բռնության կոչեր է հնչեցրել։

Տաթևիկ Վիրաբյանն Արցախից էպատերազմում զոհվել է նրա եղբայրը՝ Գևորգ Վիրաբյանը։ Ունի երկու անչափահաս երեխաորոնց հիմա խնամում է տատը։

Փաստաբանն ավելի վաղ հայտնել էրոր Տաթևիկ Վիրաբյանն անազատության մեջ գտնվող միակ կին քաղբանտարկյալն է. «Իրավաչափ չէ ընդհանրապես կալանքի տակ պահելըթեկուզ հենց քրեական դատավարության իրավունքի իմաստովորովհետեւ կալանքի համար հիմքերը ամբողջությամբ բացակայում ենբացի այդձերբակալությունը տեղի է ունեցել ապօրինի,- ընդգծել էր Արսեն Բաբայանը»։