Այս հայտարարությունը քողարկված մեսի՞ջ է հայ հասարակությանը

Այն, որ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը վարում է թուրքամետ և ադրբեջանահաճո քաղաքականություն, ակնհայտ դարձավ դեռևս 2020 թվականի նոյեմբերի 9-ին պատերազմի ժամանակավոր դադարեցման ժամանակներից (ցանկացած մարդ կասկած չունի, որ պատերազմը շարունակվում է)։

Բայց Հայաստանի թավշյա իշխանությունների քաղաքականության ադրբեջանամետ մետաստազները սկսել են ի հայտ գալ վերջին տարվա ընթացքում։

«Հայաստանը պատրաստ է ադրբեջանական գազ գնել երկրների միջև քաղաքական հարցերը լուծելուց հետո» արտահայտությունը մեզ բերում է երկու կոնցեպտուալ հարցի։

1 – Ի՞նչ է նշանակում «քաղաքական հարցերի լուծում» Ադրբեջանի հետ:

Ամենայն հավանականությամբ, առաջարկվում է մի սխեմա, որով Հայաստանի արմատական շահերի հանձնումը՝ անկլավների անվան տակ ռազմավարական տարածքների (Տավուշ, Արարատ, Գեղարքունիք, Վայոց Ձոր, Սյունիք և այլն) թուրք-ադրբեջանական տանդեմին հանձնելու տեսքով, անգամ Արցախը քաղաքական իմաստով պահպանելու գաղափարից հրաժարվելը, Հայաստանում տասնյակ հազարավոր անդրկովկասյան թաթարների վերաբնակեցման համաձայնությունը և ավելին, Հայաստանի թավշյա իշխանությունների հիվանդ երևակայության «մանրուքներով» պետք է փոխհատուցվի տնտեսական արտոնություններով՝ ադրբեջանական էժան գազի և բենզինի տեսքով։

Այս գաղափարի բուն ձևակերպումը բացի այն, որ երկրի գոյության համար լրացուցիչ ռիսկեր գեներացնելու քաղաքականության շարունակությունն է, այն նաև, ըստ էության, ողջ հայ ժողովրդի ազգային և պետական շահերը «կուշտ փորով» փոխանակելու առաջարկ է սահմանափակ թվով «հպարտ քաղաքացիների» համար։

2-Այս հայտարարությունը քողարկված մեսի՞ջ է հայ հասարակությանը:

Իհարկե, մեսիջ է և ոչ միայն հայ հասարակությանը, այլև եվրոպացիներին, ամերիկացիներին, իրանցիներին. ռուսներին՝ ադրբեջանցիների հետ։

Հայերին փաստացի ասվում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումը չի հարվածի «հպարտ քաղաքացու» գրպանին։

Ճիշտ է, «թավշյա հեղափոխականները» լռում են այն փաստի մասին, որ եթե իրավիճակը հասնի այն կետին, որ մենք «ապագա կա» բացականչություններով երկիրը լիովին կախվածության մեջ դնենք Ադրբեջանից արդեն էներգետիկ ոլորտում, ապա ԵԱՏՄ շուկան մեզ համար կփակվի, իսկ էժան հացահատիկ (հաց) և այլ սննդամթերք գնելու հնարավորության պակասը մեզ կդնի այնպիսի իրավիճակի մեջ, որ նույնիսկ սարսափելի է մտածել, թե ինչ կլինի երկրի հետ այս բոլոր «խաղերից» հետո։

Եվ իհարկե հիշեցնենք, որ հայկական արտադրանքի իրացման հիմնական շուկան նույն ԵԱՏՄ-ն է։

Իսկ բոլոր այն պաթոլոգիկ սուտասաններին, ովքեր պնդում են, թե ռուսական շուկայի փոխարեն մեր առջև թուրքական շուկա է բացվելու, պարզապես խորհուրդ կտամ նայել, թե ինչ են գնում ու վաճառում թուրքերը։

Մի խոսքով, Հայաստանը վերջնականապես թուրք-ադրբեջանական տանդեմից տոտալ կախվածության մեջ ներքաշելու զանգվածային նախապատրաստությունն ավելի ու ավելի պարզ ձևեր է ստանում։

Ի դեպ, ինքներդ մտածեք, իսկ ինչո՞ւ Հայաստանը չի հայտարարում իրանական գազի գնման ավելացման հնարավորության մասին, այլ ուրախացած խոսում է ադրբեջանական գազի մասին։

Մտածե՛ք…

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից