ՀԱՊԿ-ը հույս ունի վերսկսել ԵԱՀԿ-ի հետ համագործակցությունը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) հույս ունի վերսկսել փոխգործակցությունը Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) հետ։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Սամաթ Օրդաբաևը։

«Մենք դրական ենք վերաբերվում ԵԱՀԿ-ին, մենք աշխատելու ենք։ Բնական հայտնի պատճառներով այդ շփումները մի փոքր ընդհատվել են, բայց մենք հուսով ենք, որ ժամանակ կանցնի, և ամեն ինչ կգնա այն ուղղությամբ, ինչ նախկինում»,- ասել է նա լրագրողներին «Եվրասիական անվտանգություն. իրականություն և հեռանկարներ փոխակերպվող աշխարհում» Մինսկում անցկացվող բարձր մակարդակի միջազգային համաժողովի շրջանակներում։

Հոկտեմբերի 26-27-ը Մինսկում տեղի է ունենում «Եվրասիական անվտանգություն. իրականություն և հեռանկարներ փոխակերպվող աշխարհում» միջազգային համաժողովը։ Միջոցառման ընթացքում շուրջ 30 երկրների, ինչպես նաև Անկախ Պետությունների Համագործակցության, Շանհայի համագործակցության կազմակերպության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շուրջ 120 ներկայացուցիչներ քննարկում են ներկայիս համաշխարհային և տարածաշրջանային անվտանգության ճգնաժամը հաղթահարելու ուղիները և նախատեսում են ուրվագծել Եվրասիական մայրցամաքի և տիեզերքի անվտանգության հեռանկարային ուրվագծերը: