Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողն ԱՄՆ- ի, թուրք- ադրբեջանական տանդեմի և հենց ի՛ր ծրագրի 1- ին մասը փայլուն կատարեց, անցել է մյուսներին…

Նիկոլի որ քայլը կարող է լինել իր և իր ոհմակի մահախոսականի ստորագրումը

 

Ո՞րն է ռուբիկոնը, Նիկոլի ո՞ր քայլը կարող է լինել իր և իր ոհմակի համար վերջինը… Արցախի, Հայաստանի, հայերիս թիվ 1 ներքին թշնամին, ինչպես նաև Ռուսաստանի թշնամին հստակորեն և անշեղորեն գնում է Զելենսկու և Սահակաշվիլու ճանապարհով…

Թերևս կարիք չկա բացատրելու, որ Նիկոլը փայլուն կերպով կատարեց ԱՄՆ- ի, թուրք- ադրբեջանական տանդեմի և հենց ի՛ր ծրագրի 1- ին մասը՝ բազմաքայլ գործողություններով, պետական դավաճանությամբ, ՀՀ Անկախության հռչակագրի ու Սահմանադրության խախտմամբ Արցախը երկու փուլով (2020թ. և 2023թ.) Ադրբեջանին հանձնելով:

Ծրագրի մյուս մասերն են՝

1.«Ադրբեջանական անկլավներ» կոչված մեր հայրենիքի մի մասը՝ Տավուշի մարզի 7 գյուղերը և Արարատի մարզի Տիգրանաշենը, Ադրբեջանին հանձնելը, դրանով իսկ Ադրբեջանի ԶՈւ- ին բարձունքներից Հայաստանի շուրջ 100 գյուղ նշանառության տակ վերցնելու և վերահսկելու հնարավորություն ընձեռելը , ինչը որոշ ժամանակ անց կարող է հանգեցնել վերոնշյալ գյուղերի դատարկմանը:

2.Դիմադրության խաղարկմամբ, այսինքն՝ ձևական դիմադրության կամ պարտվողական պատերազմի արդյունքում Ադրբեջանին Սյունիքի կամ (և) Վայոց Ձորի մարզերով դեպի Նախիջևան միջանցքի (միջանցքների) տրամադրումը:

3.Իրեն ծնած մոր կողմից հայրենակից ադրբեջանցիներին Հայաստան վերադառնալու (հնարավոր է՝ մի բան էլ ավելի մեծ քանակով, քան գնացել են) և Տավուշի, Արարատի, Վայոց Ձորի, Շիրակի մարզերում ու հենց Երևանում բնակվելու հնարավորություն ընձեռելը:

Վերոնշյալը, սակայն, դեռ ամենը չէ… Երեկվա մեր «ՌԴ-ն Նիկոլի ու նիկոլենց հակառուսական քայլերի առնչությամբ կոշտ միջոցների դեռ չի դիմում, առայժմ բավարարվում է նախազգուշական մեղմ ապտակներով» հրապարակման  մեջ նշել էինք, որ Նիկոլին իշխանության բերելու ծրագրի և Նիկոլի իշխանության գալու նպատակը ոչ միայն Արցախն Ադրբեջանին նվիրելը կամ վաճառելը, համենայն դեպս, վերջնարդյունքում հանձնելն էր, ինչը նա իր ոհմակի հետ միասին փայլուն կերպով կատարեց, այլև նույն ոհմակի հետ միասին հայ- ռուսական հարաբերությունները գնալով վատացնելով, այդ կերպ համապատասխան նախադրյալներ ստեղծելով, մի «գեղեցիկ օր» Հայաստանից ՌԴ 102- րդ ռազմաբազայի հեռացման պահանջ առաջադրելը, ինչպես նաև ՀԱՊԿ- ից Հայաստանը դուրս հանելուն հասնելը և թուրք- ադրբեջանական տանդեմի դեմ մեզ անպաշտպան թողնելը:

Նիկոլը, ըստ էության, հաստատել է, որ այս առումով չենք սխալվում, այսինքն՝ ԱՄՆ-ի ու նրա գլխավորած հավաքական Արևմուտքի, թուրք- ադրբեջանական տանդեմի և հենց ի՛ր հայադավ, հայակործան, ինչպես նաև ռուսադավ ծրագրի վերոնշյալ մասերին զուգահեռ, ձեռնամուխ է եղել նաև ծրագրի այս մասի աստիճանական իրագործմանը՝ քարոզչական ու քաղաքական ոլորտում հող նախապատրաստելով Հայաստանից ՌԴ 102- րդ ռազմաբազայի հեռացման պահանջ առաջադրելու համար:

Ինչպես տեղեկացրել է «The Wall Street Journal» պարբերականը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ոչ մի առավելություն չի տեսնում հանրապետությունում ռուսական ռազմաբազաների շարունակական ներկայության մեջ:

«РИА Новости»– ի փոխանցմամբ , պարբերականին տված հարցազրույցում Փաշինյանն ասել է, որ Երևանը նոր գործընկերներ է փնտրում, քանի որ Ռուսաստանն իբր «չի կարողացել կատարել իր դաշնակցային պարտավորությունները»: Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձությունները Հայաստանին հանգեցրին անվտանգության ոլորտում հարաբերությունները դիվերսիֆիկացնելու անհրաժեշտության որոշմանը:

Ընդգծենք, որ Արցախի Հանրապետությունում տեղի ունեցածը և Արցախի Հանրապետության հետ կատարվածը Նիկոլի, Ալիևի, Էրդողանի, ԱՄՆ- ի ու նրա գլխավորած հավաքական Արևմուտքի համատեղ իրականացրած ծրագրի արդյունքն է, ծրագիր, որն ուղղված է ոչ միայն Արցախի և Հայաստանի դեմ՝ մեր համար ներկայացնելով գոյաբանական սպառնալիք, այլև Ռուսաստանի դեմ՝ ՌԴ- ի համար ներկայացնելով ռազմավարական սպառնալիք: Կատարվածի մեղքը Նիկոլն իր ոհմակի հետ շարունակաբար գցում է Ռուսաստանի վրա՝ լկտիաբար անտեսելով, որ ոչ թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, այլ հենց ինքն է Պրահայում ու Բրյուսելում Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, ինչից էլ բխել են հետագա իրադարձությունները:

Ոչ թե Պուտինը կամ Ռուսաստանը, այլ հենց ինքը՝ Նիկոլն է, իր իշխանական ոհմակի հետ միասին, Քառասունչորսօրյա պատերազմի ընթացքում ու դրանից էլ դեռ առաջ պետական դավաճանությամբ, հանցավոր գործողություններով և անգործությամբ, ի վերջո, միտումնավոր պարտվողական պատերազմի արդյունքում Արցախի Հանրապետության տարածքի շուրջ 75 տոկոսը նվիրել կամ վաճառել, համենայն դեպս, հանձնել մեր արտաքին թշնամուն և իր «բարեկիրթ» եղբորը՝ Ալիևին, պատճառ հանդիսանալով նաև ԱՀ Պաշտպանության բանակի լրջագույն կորուստների և թուլացման, ինչն, իր հերթին, կանխորոշեց 2023թ. սեպտեմբերին կատարվածը:

Ոչ թե Պուտինը և Ռուսաստանը, այլ հենց ինքը՝ Նիկոլն էր, իր իշխանական ոհմակի հետ միասին, պարտավոր համապատասխան դիմում ներկայացնել ՄԱԿ- ի Անվտանգության խորհուրդ՝ Բերձորի (Լաչինի) միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ Միջազգային քրեական դատարանի զույգ որոշումների կատարումն ապահովելու պահանջով, ինչը չնայած հարցը հրապարակայնորեն քանիցս բարձրացնելուն (https://livenews.am/press/2023/241699/03/23/20/ , https://livenews.am/press/2023/243036/13/21/25/  , http://www.irates.am/hy%EF%BF%BD%E2%82%AC%20%EF%BF%BD%E2%82%AC%20/1692213583?fbclid=IwAR16ZRf5GEKhX6X_2ioHyuInVkmPDOy4KrtHNjqt7ig0JrENN6YzCibuwfY , http://www.irates.am/hy/1692297925 ), միտումնավոր չարվեց, որպեսզի Արցախը, պատկերավոր ասած, արյունաքամ լինի, Ադրբեջանի ԶՈւ հարձակումից առաջ բանակը և նրա թիկունքը՝ հանրապետության ողջ բնսկչությունը, սովահար ու թուլացած վիճակում լինեն: Ճիշտ է, նիկոլենք միջանցքը բացելու նպատակով միջոցներ ձեռնարկելու երևութականություն ստեղծելու նպատակով դիմեցին ՄԱԿ- ի ԱԽ, բայց միտումնավոր բոլորովին այլ և ի սկզբանե ձախողման դատապարտված, արդյունք չապահովող հարցով:

Ոչ թե Ռուսաստանը, այլ հենց Հայաստանն էր հանդիսանում Արցախի անվտանգության երաշխավորը, հետևաբար այս տարվա սեպտեմբերին ոչ թե Պուտինը և Ռուսաստանը, այլ հենց ինքը՝ Նիկոլն էր, իր իշխանական ոհմակի հետ միասին, որ չկատարեց տվյալ պարտավորությունը՝ Արցախի Հանրապետությանը միայնակ թողնելով իր վրա հարձակված, չհայտարարած պատերազմ սկսած և ռազմական առումով անհամեմատ հզոր Ադրբեջանի առջև:

Նախկինում հային թշնամի թուրքից ավելի նենգ կենդանի չգիտեի, բայց հիմա գիտեմ՝ այդպիսին Նիկոլն է:

Վերոնշյալի առումով հարկ է ընդգծել նաև, որ ս. թ. հոկտեմբերի կեսերին Նիկոլը Հայաստանի «հանրային» կոչված հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ երկրում ռուսական ռազմաբազայի և սահմանապահների գտնվելու հիմքերը «պարզ են» և «շարունակում են գոյություն ունենալ», և հավելել, որ ոչ Երևանը, ոչ Մոսկվան այս իրավիճակի վերաբերյալ որևէ հարց չեն բարձրացնում:

«РИА Новости»– ի հրապարակման մեջ հիշեցվում է նաև, որ «Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազան տեղակայված է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում ՝ 1995 թվականի միջպետական պայմանագրի համաձայն: 2010- ին փաստաթղթում փոփոխություններ են կատարվել, որոնց համաձայն՝ նրա գտնվելու ժամկետը սկզբնական 25 տարուց երկարացվել է մինչև 49 տարի՝ մինչև 2044 թվականը»։

«Մենք այն վիճակում չենք, որ մեր հողերը աջ ու ձախ անենք, մոտ ապագայում մենք հաշիվ- ապրանքագիր կուղարկենք ՌԴ ԱԳՆ, որպեսզի մեր երկրում զորքերի տեղակայման համար վճարեն»,- այս տարվա սեպտեմբերին հայտարարել է  Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը։

 

Արթուր Հովհաննիսյան