ԱՊՀ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը աճել է 55 տոկոսով․ Մհեր Գրիգորյան

«Ընթացիկ տարվա ութ ամիսների ընթացքում ԱՊՀ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը աճել է 55 տոկոսով, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ։ Ընդ որում` Հայաստանից արտահանումը ավելացել է ավելի քան երկու անգամ»,- այսօր Բիշքեկում անցկացվող ԵԱՏՄ և ԱՊՀ միջկառավարական խորհուրդների նիստում ասել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Նա հավաստիացրել է, որ Հայաստանի կառավարությունը հետագայում ևս մտադիր է աշխատացնել իր ողջ գործիքակազմը ԵԱՏՄ և ԱՊՀ անդամ երկրների հետ փոխադարձ առևտրի դրական դինամիկան պահպանելու համար։