Հոկտեմբերի 25-ին ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ՌԴ ԱԳՆ. Զախարովան հայտնել է պատճառը

Հոկտեմբերի 25-ին ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ՌԴ ԱԳՆ. ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին ճեպազրույցում ասել է Մարիա Զախարովան:

Ըստ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի՝ նրան մատնանշել են «հայկական ԶԼՄ-ներում օդիոզ հրապարակումները Ռուսաստանի Դաշնության դեմ»։