Ղարիբ Ջավադյան. զոհվել է սեպտեմբերի 19-ին՝ Չարեքտար գյուղը պաշտպանելիս

Ղարիբ Սերժիկի Ջավադյան (1984-2023). Արցախի ՊԲ ավագ լեյտենանտ: Ծառայել է Ջրականի զորամասում, 44-օրյա պատերազմում Հադրութում զորքը դուրս է բերել շրջափակումից:

«Հայաքվե» նախաձեռնության էջը մանրամասնում է՝ Ղարիբ Ջավադյանը զոհվել է սեպտեմբերի 19-ին՝ Արցախի Շահումյանի շրջանի Չարեքտար գյուղը պաշտպանելիս` թշնամու դիպուկահարի կրակոցից:

Երեք երեխաների հայր էր: Փա՜ռք հերոսին»։