Վրաստանը հայտարարել է, որ պատրաստ է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ խաղաղության հասնելու համար

Վրաստանը հայտարարել է, որ պատրաստ է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ՝Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հասնելու համար։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

«Իմ կառավարության խաղաղ հարևանության նախաձեռնության օգնությամբ մենք պատրաստ ենք աշխատել մեր հարևանների և բարեկամների՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ, որպեսզի վերջնականապես երկարատև խաղաղություն հաստատվի Հարավային Կովկասում»,- ասել է Ղարիբաշվիլին՝ բացելով Թբիլիսիում ընթացող Մետաքսի ճանապարհի համաժողովը։

Ղարիբաշվիլին նաև նշել է, որ ուրախ է ողջունել համաժողովին մասնակցության համար ժամանած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովին։