ՆԳ նախարարն ԱԺ ամբիոնից նախ ասաց Արցախ, ապա ուղղեց իրեն՝ ասելով Լեռնային Ղարաբաղ

«Մենք տեղեկություններ ունենք, որ Արցախի Հանրապետությունից… ըըը… Լեռնային Ղարաբաղից  զենք-զինամթերք է  մուտք գործել Հայաստան»,-ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։ Նա նշեց, որ ունեն դեպքեր, երբ մարդիկ բերում են, կամավոր հանձնում են.  «Մոտ երեք օրվա ընթացքում մոտ 4 միավոր ատրճանակ և 2 միավոր հարթափող զենք են բերել հանձնել ԼՂ բնակիչները»։

Ղազարյանն ասաց, որ ոստիկանապետի կողմից տրվել են համապատասխան ցուցումներ` բացատրական աշխատանքներ կատարելու և մարդկանց կոչ անելու՝ անօրինական զենքերը բերեն ու հանձնեն։