ԵՄ-ը ցանկություն կամ կարողություն չունի՝ Բաքվին հակել այդ հանդիպմանը

Հոկտեմբերի վերջին Շառլ Միշելի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպում տեղի չի ունենա:

Առնվազն երկու տեսանելի պատճառ կարող եմ նշել:

Առաջին, ԵՄ-ն խիստ ծանրաբեռնված է ուկրաինական և իսրայելա-պաղեստինյան պատերազմներով ու մեր տարածաշրջանն այս պահին լուսանցքում է:

Երկրորդ, ԵՄ-ն ցանկություն կամ կարողություն չունի՝ Բաքվին հակել այդ հանդիպմանը: Նման դեպքում, հնարավոր է, որ Բաքուն իր համաձայնության դիմաց՝ Բրյուսելից (նաև՝ Երևանից) կոնկրետ զիջումներ է ակնկալում:

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղխորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան էջից