Այսօր հերթական հարձակումն է սկսվել․ տեղեկատվական անվտանգության փորձագետ

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Արթուր Պապայանն ահազանգում է.

«Այսօր հերթական հարձակումն է սկսվել, որտեղ նորից օգտագործվում է բազմաչարչար ՀայՓոստի անունը, թեև այս անգամ գրված է Հայաստան Փոստ։

iPhone–ի օգտատերերը ստանում են bit.ly–ի ծառայության կարճ հղում՝ hxxp[://]bit[.]ly/haypost, որը նախ վերաուղորդավորում է թրեքերով հղումի՝ hxxps[://]haypostamsupport[.]com/?token=hjlwybKOMChaBzQk, իսկ հետո մեկ անգամ էլ է վերաուղորդավորում՝ այս անգամ արդեն իրական ՀայՓոստի կայք:

Թարգմանում եմ՝ ճանապարհին հանցագործները փորձում են մատնահետքավորել Ձեր հեռախոսը՝ տեսնել ով եք, որտեղից եք, ինչ հեռախոսով եք մտնում, հավանաբար հետագա հարձակումներում օգտագործելու համար։

Հարձակումն իրականացնող դոմենային տիրույթը այսօր է գրանցվել և բնականբար՝ բոլոր տվյալները թաքցված են։

Created: 2023-10-24 04:12:16 UTC
Registry Expiration: 2024-10-24 04:12:16 UTC

Հաղորդագրությունը ստացած մարդկանց առաջարկում եմ՝
ա/ այցելել ՀայՓոստի ֆեյսբուքյան էջ ու կարդալ իրենց չափազանց ուսանելի հերքումները 
բ/ կարդալ Սամվել Մարտիրոսյանի այս ստատուսը՝ ամեն օր առավոտյան կոֆե խմելուց առաջ և հետո»։