Դատախազը հաստատել է Գարիկ Գալեյանի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և հանձնել դատարան

2023 թվականի հոկտեմբերի 20-ին դատախազը հաստատել է Գարիկ Գալեյանի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և քրեական վարույթի նյութերի հետ հանձնել դատարան: Այս մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Հիշեցնենք, որ դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 17-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցել Գարիկ Գալեյանի նկատմամբ այն արարքի համար, որ նա 2022 թվականի հունիսի 30-ին՝ ժամը 13։50-ի սահմաններում, Երևան քաղաքի Վ. Սարգսյան փողոցում՝ ՀՀ գլխավոր դատախազության դիմաց, խմբի կազմում կատարել է խուլիգանություն և առանց իրացնելու նպատակի՝ անձնական օգտագործման նպատակով, ապօրինի ձեռք է բերել և պահել զգալի չափ հանդիսացող՝ ընդհանուր 3 գրամ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց:

Հանրային քրեական հետապնդումը հարուցվել էր 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 396-րդ հոդվածի 1-ին մասով: