Ֆրանսիայի ԶՈՒ նախարարը հանդիպել է Սուրեն Պապիկյանի հետ․ Ֆրանսիայի ՊՆ

Ֆրանսիայի Զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն այսօր հանդիպել է իր հայ գործընկերոջ՝ Սուրեն Պապիկյանի հետ՝ պաշտոնականացնելու զենքի ձեռքբերումը, որպեսզի Հայաստանը կարողանա պաշտպանել իր խաղաղ բնակչությանը և ապահովել իր սահմանների պաշտպանությունը:

Այս մասին X սոցկայքում գրել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը՝ հրապարակելով երկու նախարարների համատեղ լուսանկարը:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հրավերով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 22-ին աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն: