Իրանցի դիվանագետը մանրամասներ է հրապարակել թեհրանյան հանդիպման օրակարգից

Թեհրանում կայանալիք «3+3» ձևաչափով հանդիպման օրակարգում տարածաշրջանային կայունության, խաղաղության և անվտանգության ամրապնդումն է։ Այս մասին հայտարարել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին՝ անդրադառնալով երկուշաբթի օրը Թեհրանում կայանալիք «3+3» հանդիպմանը։

«Մեհր» գործակալության փոխանցմամբ, իրանցի դեսպանն ընդգծել է՝ մեզ շրջապատող հարցերը կարող են բանակցվել և լուծվել տարածաշրջանի երկրների համագործակցությամբ ու փոխգործակցությամբ, առանց արտաքին դերակատարների ներգրավման։

Հիշեցնենք, որ Թեհրանում  այսօր մեկնարկել է «3+3» ձևաչափով հանդիպումը, որին կմասնակցեն տարածաշրջանի երկրներից Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի ԱԳ նախարարները։ Վրաստանը չի մասնակցում հանդիպմանը։