Իսրայելի բանակի տանկը պատահաբար կրակել է սահմանին հարող եգիպտական դիրքին

Իսրայելի պաշտպանության բանակի տանկը պատահաբար կրակել և հարվածել է սահմանին հարող եգիպտական դիրքին՝ Քերեմ Շալոմի շրջանում։ Այս մասին հայտնել են Իսրայելի ՊՆ-ից։

Միջադեպը հետաքննվում է, մանրամասները ճշտվում են։ Իսրայելի պաշտպանության բանակը ցավում է տեղի ունեցածի կապակցությամբ։

Ինչպես փոխանցում է Reuters-ը, եգիպտական բանակի ներկայացուցիչը հայտնել է, որ Եգիպտոսի մի քանի սահմանապահներ կիրակի օրը թեթև վնասվածքներ են ստացել արկի բեկորներից։