Ավելի քան 20 լրագրող է զոհվել պաղեստինա-իսրայելական համակարտության հետևանքով

Ավելի քան 20 լրագրող է զոհվել պաղեստինա-իսրայելական համակարտության հետևանքով։ Գրում է «ՏԱՍՍ» գործակալությունն ու վկայակոչում Լրագրողների պաշտպանության կոմիտեի տվյալները։

«Հոկտեմբերի 20-ի դրությամբ առնվազն 22 լրագրող սպանվել է՝ լրացնելով երկու կողմերից զոհված 4 հազար  մարդկանց ցուցակը»,-նշում է աղբյուրը։

Կազմակերպությունն ահազանգում է, որ հատկապես Գազայի հատվածում գտնվող լրագրողները գտնվում են վտանգի ներքո։  22 սպանվածներից 18-ը եղել են պաղեստինցիներ, երեքը՝ իսրայելցի, մեկը՝ լիբանանցի։ Բացի դրանից, ԶԼՄ 8 աշխատակիցներ ստացել են վնասվածքներ, ևս երեքը համարվում են անհետ կորած կամ կալանավորված։