Թուրքական F-16 կործանիչները ժամանել են Ադրբեջան

Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչները ժամանել են Ադրբեջան՝ մասնակցելու «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2023» համատեղ մարտավարական զորավարժություններին։ ՏԱՍՍ-ը տեղեկացնում է, որ այդ մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։

Ռազմական գերատեսչության տվյալներով՝ զորավարժությունները տեղի կունենան հոկտեմբերի 23-25-ը մի քանի ուղղություններով, այդ թվում՝ Բաքու քաղաքում, Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում և Արցախի օկուպացված տարածքներում։