Սերժ Սարգսյանի հրավիրած աննախադեպ քննարկումը և Փաշինյանի հակահայկական, թշնամական քաղաքականությունը

2008թ. նոյեմբերի 20- ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ Երևանի մարզահամերգային համալիրի կոնֆերանսների դահլիճում կայացավ «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը խաղաղ կարգավորելու գործընթացը» թեմայով աննախադեպ քննարկում, որին հրավիրված էին մեր երկրում այն ժամանակ գրանցված ու գործող կուսակցությունների նախագահները:

Մասնակցելու համար հրավեր էր ուղարկվել 65 կուսակցությունների ու հասարակական- քաղաքական կազմակերպությունների նախագահների, քննարկմանը մասնակցում էին 50- ը: Քննարկմանը չմասնակցեցին միայն նրանք, ովքեր Արցախը միջոց էին համարում, ոչ թե նպատակ, և հետևաբար նախագահին լսելու կարիք չունեին: Չնայած հրավերին, քննարկմանը չէր մասնակցում իրեն «Արցախի ազատարար» երևակայող Լևոն Տեր- Պետրոսյանը, ոչ էլ ՀԱԿ- ից որևէ այլ ներկայացուցիչ կար:

Մոտ 5 ժամ տևած քննարկման մասնակիցների թվում էին բոլոր խորհրդարանական խմբակցությունների, այդ թվում՝ ընդդիմադիր «Ժառանգության» ներկայացուցիչները, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը և ընդդիմադիր այլ կուսակցությունների ներկայացուցիչներ:

Իր բացման խոսքում բոլոր ներկաներին շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու և քննարկմանը մասնակցելու համար, նախագահ Սերժ Սարգսյանը հավաստիացրեց, որ նման քննարկումները պարբերական են լինելու:

«Հուսով եմ, որ քննարկումների այս մեխանիզմը ոչ միայն նպաստելու է որոշումներ կայացնելու ընթացքում կուսակցությունների դերակատարումը մեծացնելուն, այլև խթան կդառնա քաղաքական դաշտը զարգացնելու համար,- ասաց նախագահը:- Այս ձևաչափով մեր հանդիպումներից յուրաքանչյուրը նվիրված է լինելու մեկ կոնկրետ հարցի: Չեմ բացառում, որ ապագայում ունենանք նաև արտագնա խորհրդակցություններ, որոնք կկազմակերպվեն քննարկման խնդրին առնչվող վայրում: Այս խորհրդակցությունների կարևորությունը միմյանց լսելն է, կարծիքների և մոտեցումների բազմազանությունը հասկանալը, մեր երկրի համար կենսական նշանակություն ունեցող խնդիրների շուրջ միասնաբար խորհելը և հնարավորության դեպքում միասնական դիրքորոշում ձևավորելը:

Քննարկումներն այսօր և այսուհետ կանցկացվեն առանց հղումների, փակ ձևաչափով, որը հնարավորություն կտա բոլորին անկաշկանդ ներգրավվել քննարկումներում և ազատ արտահայտել ցանկացած մոտեցում»:

Թերևս ավելորդ է ասել, որ այսպես կարող վարվել և արտահայտվել միայն հեռատես և լայնախոհ քաղաքական գործիչը… Քննարկման արդյունքում հստակորեն ուրվագծվեց ներքաղաքական առումով իրարից խիստ տարբերվող, բայց Արցախի ճակատագրով մտահոգ կուսակցությունների մի լայն ձևաչափ, որի բոլոր ներկայացուցիչները նույնակարծիք ու միակամ էին առնվազն երկու հարցում.

1.Արցախի հարցով որևէ փաստաթղթի ստորագրումը կամ մերժումը պետք է լինի ոչ թե իշխանության կամ ընդդիմության, այլ պետության ու ժողովրդի կամքի արտահայտությունը, որովհետև ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ պարագայում հարկ է լինելու միասնաբար դիմակայել հնարավոր վտանգներն ու մարտահրավերները:

2.Արցախի հարցով Հայաստանի դիրքերի ամրության գրավականն Ադրբեջանում առկա հստակ ներքաղաքական կոնսենսուսին նույնպիսի միասնություն հակադրելու կամքն է:

Առանց լրագրողների ներկայության ընթացած քննարկումներից հետո մասնակիցներից մի քանիսը կիսվել են իրենց նկատառումներով, որոնք ավելորդ չենք համարում ներկայացնել ընթերցողներին.

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Անահիտ Բախշյան. «Անհրաժեշտ էր մասնակցությունն այս քննարկումներին, լավ էր, որ եկա ու անձամբ լսեցի Սերժ Սարգսյանի ինքնավստահ պատասխանները: Նա բոլորիս անունից հայտարարեց, որ Արցախը չի կարող ինքնորոշվել Ադրբեջանի կազմում: Նշեց նաև երեք նախապայման, որոնք բոլոր ներկաներն անվերապահորեն ընդունեցին»:

ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյան. «Ընդհանրապես համապետական ու համազգային կարևորության հարցերը պետք է քննարվեն ոչ միայն Ազգային ժողովում ու քաղաքական նեղ շրջանակներում, այլև կուսակցությունների ղեկավարների հետ: Ես լավ չեմ հասկանում վերջին շրջանում արտահայտվող մտահոգությունները: Բանն այն է, որ երկրի ղեկին մի մարդ է, որն անցել է պատերազմի ողջ ընթացքը, և այն անձը չէ, որ կարող է զիջել ազգային շահերը: Հիմա միջազգային հարթությունում լուծում են ստանում մի շարք հարցեր, որոնք տարիներ առաջ անհեթեթ էին: Արցախի հիմնահարցը կարող է լինել այս ընթացքում և կընդունվի նաև Արցախի անկախությունը: Պատերազմի միջոցով նման հարցեր այլևս թույլ չի տրվի լուծել»:

Քրիստոնեա- դեմոկրատական միության նախագահ Խոսրով Հարությունյան. «Սա իշխանություն- քաղաքական համակարգ ինստիտուտների երկխոսության լավագույն հնարավորությունն է, որը դեռ ժամանակի ընթացքում պետք է արդարացնի իր արդյունավետությունը: Մենք այս կերպ կարող ենք երկրի նախագահից լսել հայտարարություններ ու մեկնաբանություններ, որը նաև մենք չենք անելու մամուլի էջերում: Մինչդեռ դա շատ անհրաժեշտ է սեփական դիրքորոշումները հստակեցնելու, վարվող քաղաքականությունը ճիշտ ընկալելու համար: Ցավում եմ, որ ընդդիմության մի հատվածը ներկա չէր քննարկմանը»:

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյան. «Երկրի նախագահը հատկապես ընդգծեց, որ անվերապահորեն, ուզեն թե չուզեն, մի օր Արցախը դառնալու է բանակցությունների կողմ: Ես խնդրեցի վերջ դնել պարտվողականությանը և այսուհետ հայկական տարածքների այդ հատվածն անվանել Արցախ, քանի որ երբ Ղարաբաղ ենք ասում, նշանակում է՝ Արցախի հակառակորդն ես ու պարտվել ես: Նաև պնդեցի, որ եթե Ադրբեջանի հետ բանակցում է Հայաստանը, ապա տարածքային վեճը պետք է վերաբերի նաև Նախիջևանին: Լավ կլիներ, որ բոլոր քաղաքական ուժերը մասնակցեին այս քննարկումներին: Սա հնարավորություն է անմիջականորեն լսել գոյություն ունեցող բոլոր տեսակետները»:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյան. «Որոշակի հարցերի շուրջ ձևավորվեց լուրջ կոնսենսուս: Վստահ եմ, որ այս քննարկումը նպաստավոր կլինի երկրի նախագահի համար, և բանակցություններն այսուհետ կշարունակվեն հայ հասարակության ու քաղաքական ուժերի համար շատ ավելի ընկալելի հունով: Ձեռք բերվեց նախնական համաձայնություն, որ երբ մոտենա ինչ- որ փաստաթուղթ ստորագրելու պահը, նման ևս մեկ խորհրդակցություն կլինի, իսկ փաստաթուղթ ստորագրելուց հետո հարցն անպայման կներկայացվի համաժողովրդական հանրաքվեի»:

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը Պրահայում ու Բրյուսելում իր հանցավոր, դավաճանական պայմանավորվածություններից, հայտարարություններից առաջ, ս. թ. հոկտեմբերի 5- ին Գրանադայում հռչակագիր ստորագրելուց և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86 600 քառակուսի կիլոմետրով (ներառյալ՝ Արցախը, ինչպես նաև Հայաստանի Տավուշի մարզի 7 գյուղերը և Արարատի մարզի Տիգրանաշենը) ճանաչելուց առաջ նմանաբնույթ քննարկում հրավիրե՞ց…

Կամ՝ պատրաստվո՞ւմ է, արդյոք, Ալիևի հետ «խաղաղության պայմանագիր» կոչվածն առաջիկայում ստորագրելուց առաջ նմանաբնույթ քննարկում կազմակերպել…

Եվ, ընդհանրապես, Փաշինյանն իր պաշտոնավարման ողջ ընթացքում երկրի համար կենսական նշանակության հարցերի շուրջ երբևէ հրավիրե՞լ է Հայաստանում գրանցված ու գործող կուսակցությունների, հասարակական- քաղաքական կազմակերպությունների մասնակցությամբ նման ընդգրկուն խորհրդակցություն կամ քննարկում… Երկար մի փնտրեք վերոնշյալ հարցերի պատասխանը, իհարկե՛ ոչ:

Արցախի հարցով որևէ փաստաթղթի ստորագրումը կամ մերժումը, որը պետք է լիներ ու լինի ոչ թե իշխանության կամ ընդդիմության, այլ պետության ու ժողովրդի կամքի արտահայտությունը, Նիկոլ Փաշինյանի կողմից որոշվում է միանձնյա, առվելագույնը՝ իր հանցախմբի մի նեղ շրջանակի հետ միասին, եթե, իհարկե, ինքն է որոշում միանձնյա կամ նշված շրջանակի հետ, և ոչ թե կատարում Ալիևի, Էրդողանի, ԱՄՆ-ի և եվրոպական հայտնի կենտրոնների, ղեկավարների կամքը՝ պատվերը, պահանջը կամ թելադրանքը…

Ավելին. անտեսելով, որ Հայաստանի դիրքերի ամրության գրավականն Ադրբեջանում առկա հստակ ներքաղաքական կոնսենսուսին Հայաստանից նույնպիսի միասնություն հակադրելու կամքն է, նշված միասնությանը հասնելը ու դրա հակադրումն ադրբեջանականին, Փաշինյանն իր պաշտոնավարության ողջ ընթացքում, ՔՊ- ական, սորոսական, մեր երկրում ադրբեջանական ու թուրքական շահերն ու հետաքրքրություններն առաջ մղող հանցախմբի հետ միասին, գործել է վերոնշյալ միասնության դեմ, ընդդիմադիր կուսակցությունների ու գործիչների նկատմամբ վարվել  է թշնամաբար ու հասարակության շրջանում նրանց նկատմամբ թշնամանք տարածել:

Վերջում չմոռանանք նշել, որ Փաշինյանը ոչ վաղ անցյալում կուսակցությունների մի նեղ խմբի ղեկավարների (Արման Բաբաջանյան, Լևոն Շիրինյան, Արամ Զավենի Սարգսյան և ուրիշներ) քննարկման էր հրավիրել, սակայն նրանց մեջ իրականում ընդդիմադիր որևէ կուսակցության ներկայացուցիչ չկար, այլասերվածներ կամ ԼԳԲՏ- ների պաշտպաններ էին, հակառուսական քարոզչությամբ զբաղվող, հակառուսական քաղաքականություն վարող «կոդլի» հայտնի անդամներ… Բնականաբար, քննարկումն էլ Արցախի կամ Հայաստանի փրկության համար չէր, այլ կարելի է ենթադրել՝ ճիշտ հակառակը: Թե դրանից որոշ ժամանակ հետո ինչ կատարվեց Արցախի հետ, թերևս բոլորին է հայտնի:

Արմեն Ոսկանյան