Զոհված պաղեստինցիների թիվը հասել է 3785-ի, որոնցից ավելի քան 1500-ը երեխաներ են

Իսրայելի մարտերում զոհված պաղեստինցիների թիվը հասել է 3785-ի, վիրավորվել՝ 12493-ը:

Գազայի առողջապահության նախարարության խոսնակ Աշրաֆ Ալկոդրան ասել է, որ չորս հիվանդանոց և 14 կլինիկա փակվել են: Բոլոր հիվանդանոցները բեռնված են 150 տոկոսով, և «վիրավորներից շատերը տեղում նվազագույն օգնություն են ստանում»:

Նախարարության տվյալներով՝ զոհվածների թվում կա 1524 երեխա և 1000 կին։

Ալկոդրան նաև նշել է բժշկական սարքավորումների և դեղամիջոցների, ինչպես նաև դիզվառելիքի սուր պակասի մասին, որն օգտագործվում է բժշկական հաստատություններում գեներատորների աշխատանքի համար: