Թուրքիայի ԱՊ նախարարը և Իրանի ԶՈՒ ԳՇ պետը քննարկել են պաշտպանության և անվտանգության տարածաշրջանային հարցեր

Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հեռախոսազրույց է ունեցել Իրանի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաքիրիի հետ։

Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության՝ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են պաշտպանության և անվտանգության երկկողմ և տարածաշրջանային հարցեր՝ հատկապես տարածաշրջանում վերջին իրադարձությունների լույսի ներքո։