Թուրքիան զորավարժություններ կանցկացնի արևելյան Միջերկրական ծովում

Թուրքիան հոկտոմբերի 16-20-ը «NAVTEX»-ի շրջանականերում արևելյան Միջերկրական ծովում կանցկացնի զորավարժություններ։ Այս մասին հայտնում է «Էրմենիհաբեր»-ը։

Զորավարժություններին անդրադարձել է հունական մամուլը, «Kathimerini» թերթում այն մեկնաբանվել է որպես «անակնկալ»:

Մասնավորապես նշվում է, որ Անկարան անսպասելիորեն հայտարարել է, որ Կիպրոսի ափերի մոտ անցկացնելու է ծովային զորավարժություններ, մասնավորապես կրակային վարժանք։

Նշվում է նաև, որ զորավարժություններն արվում են ի պատասխան նրան, որ  ԱՄՆ-ն երկու ավիակիր է ուղարկել արևելյան Միջերկրական ծով՝ Իսրայելին աջակցելու համար։

Մատնանշվում է, որ այս քայլով Թուրքիան ուղերձ է հղում՝ասելով, որ  իրենք ներկա են նաև արևելյան Միջերկրականում։