Հայրենական առաջին արբանյակն անցել է բոլոր թեստավորումներն ու սպասում է թռիչքին

Հայկական «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի և «Գիտական նորարարության և կրթության կենտրոն»-ի (CSIE) համատեղ աշխատանքների արդյունքում ստեղծված և Hayasat-1 անվանումը ստացած հայրենական առաջին արբանյակն անցել է թեստավորման բոլոր փուլերն ու պատրաստ է SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով տիեզերք թռչելուն: Ընկերությունն այժմ ստեղծում և նախապտարաստում են բոլոր անհրաժեշտ պայմանները, գործիքակազմն ու ընթացակարգերը արբանյակից առաջիկայում տվյալներ ստանալու, մշակելու, հրահանգներ ուղարկելու և թռիչքային գործընթացները կառավարելու համար, ինչպես նաև քննարկում են հաջորդ՝ ավելի բարդ արբանյակի տեսլականը:

«Արբանյակը թեստավորման բոլոր փուլերը բարեհաջող է անցել. չգնալու հավանականություն չկա: Մեր կողմից ամենինչ արվել է, որ արբանյակի խափանման ռիսկերը հասցվեն նվազագույնի: Պատրաստվում ենք արբանյակի տված տվյալների ստացման ու մշակման աշխատանքներին: Սրան զուգահեռ՝ սկսել ենք քննարկումներ հաջորդ՝ ավելի բարդ արբանյակի ֆունկցիոնալության վերաբերյալ, որպեսզի հասկանանք՝ ինչ է լինելու հաջորդ ծրագիրը, ինչպիսի շտկումներ են լինելու և ինչ նոր ֆունկցիոնալ կարողություններ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց «Բազումք»-ի համահիմնադիր և տեխնիկական գծով տնօրեն Հայկ Մարտիրոսյանը:

«Արբանյակը մեր և ISISPACE կենտրոնի աշխատակիցների հետ համատեղ տեղափոխել ենք Նիդեռլանդների օդատիեզերական կենտրոն (NLR), որտեղ և անցել է թեստավորումը: Հետո այն նորից տեղափոխվել է ISISPACE, որտեղ կատարվել է արբանյակի ինտեգրացիան տեզերքում այն հրթիռից դուրս հրող և ուղեծիր հանող սարքի հետ։ Այս գործըթացն իրականցվել է այլ երկրների արբանյակների հետ միաժամանակ: Դրանք բոլորը առաջիկայում ամրացվելու են Falcon-9 հրթիռին և արձակվեն տիեզերք»,- մանրամասնեց Մարտիրոսյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։