Թել Ավիվ-Երևան հատուկ չվերթի ինքնաթիռը ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան

Թել Ավիվ-Երևան հատուկ չվերթի օդանավը ժամանեց «Զվարթնոց» օդանավակայան։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ կառավարության կողմից կազմակերպվել է  Թել Ավիվ – Երևան հատուկ չվերթ՝ անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով մեր քաղաքացիների և նրանց ընտանիքի անդամների ՀՀ կամավոր տեղափոխմանն աջակցելու նպատակով։ Չվերթում ներառված անձանց ցանկը կազմվել է Իսրայելում ՀՀ դեսպանություն և ՀՀ ԱԳՆ ներկայացված դիմումների հիման վրա՝ ըստ դիմելու ժամանակագրության, երեխաների առկայության և ընտանիքին չբաժանելու սկզբունքով:

Այս չվերթով Իսրայելից Հայաստան է տեղափոխվել  ընդհանուր թվով 190 ՀՀ քաղաքացի և ազգությամբ հայ, այդ թվում՝ ավելի, քան 70 երեխա։