Դուք ո՞վ եք, որ Արցախում տեղի ունեցած կամ չունեցած որևէ հանգամանքով քրեական վարույթ նախաձեռնեք

Հիմա եթե ամիսը մեկ հռչակում եք Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս, ու ասում եք, որ 1991 թվականից է այդպես, Արցախի Հանրապետությունն էլ երբեք չեք ճանաչել, ապա կներեք արտահայտությանս, բայց դուք ո՞վ եք, որ Արցախում տեղի ունեցած կամ չունեցած որևէ հանգամանքով քրեական վարույթ նախաձեռնեք։ Կամ ձեր տրամաբանությամբ ինչո՞ւ մի վարույթ էլ լիբանանաիսրայելական սահմանին տեղի ունեցող դեպքերով չեք նախաձեռնում։

Փաստաբան Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան էջից